Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ

Երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ
23.09.2014 | 11:10

Լեհաստանում ավարտված միջազգային մրցաշարին փայլուն մասնակցություն են ունեցել հայ բռնցքամարտիկները՝ արժանանալով երեք մեդալի: Դրանցից երկուսն ամենաբարձր հարգի են, մեկը՝ արծաթե: Ոսկե մեդալներ են նվաճել Արման Հովհիկյանն ու Հենրիկ Սարգսյանը: Ի դեպ՝ թուրք բռնցքամարտիկի հետ վերջինիս ունեցած պայքարում վճռական է եղել մեր ֆեդերացիայի մասնակցությունը, որի վճռական բողոքարկման արդյունքում թուրք մարզիկից հետ է վերցվել մեզ հասանելիք ոսկին: Արծաթով է վերադարձել Կորյուն Սողոմոնյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ